Եթե ես հրաշագործ լինեի . . .

10846047_1591659711053655_4172862487295984228_nԵթե ես հրաշագործ դառնամ , և հնարավորություն ունենեմ իրագործելու սրտիս ուզածը , կստեղծեմ մի աշխարհ , որտեղ , նախ և առաջ կվերանա պատերազմ կոչված չարիքը : Պատերազմը մարդակուլ գազան է , որը մի րոպեում վերացնում է տարիների ընթացքում ստեղծվածը , խլում է բնության մեծագույն հրաշքի ՝ մարդու կյանքը : Կստեղծեմ մի աշխարհ , որտեղ երբեք ոչ մի անմեղ երիտասարդ ստիպված չի լինի իր արյան գնով և թանկ կյանքով վճարել իր հայրենիքի ազատության և իր անսահման հայրենասիրության համար . . .

Ոչ մի մոր աչքում արցունքի գեթ մի կաթիլ չի երևա , չեն որբանա հազարավոր մանուկներ , չեն այրիանա կանայք. . .
484698-1366x768Կստեղծեմ մի աշխարհ , որի բոլոր անկյուններում կթևածի խաղաղության ճերմակաթև աղավնին , ու կդառնա լուրթ երկնքի տիրակալը. . .Որտեղ մարդկանց աչքերից կթափվեն միայն երջանկության արցունքներ , բոլորի դեմքերին կփայլի բարի ժպիտը . . .Որտեղ կժպտան բոլոր մանուկները , հավերժ կթնդան ուրախության թմբուկները , խինդով կլցվի արար աշխարհը , և միշտ , ամեն քայլափոխի , կծածանվեն խաղաղության դրոշները. . . Որտեղ միշտ խաղաղ ու անամպ կբացվեն առավոտները  , օրը կմթնի խաղաղության երգով , որտեղ գարունը իր հետ կբերի միշտ կյանք ու սեր , . . .Որտեղ կիշխի միայն բարին , ու չարը իր չար գործով կտապալվի չարի գրկում. . .Որտեղ երկրե-երկիր կթևածեն խաղաղության հնչյուններ , և ոչ պատերազմի հռնդյուններ. . . 
 Ես երկրագնդի երեսից կվերացնեմ այն , ինչ բերում է ցավ ու դառնություն , կվերացնեմ չարն ու անիրավությունը , անարդարությունը , անհավասարությունը , կեղծիքը , նախանձն ու ստորությունը. . .
  Ահա իմ աշխարհը , իմ անկյունը այս հսկա հողագնդի վրա , իմ երկիրը խաղաղության ճերմակ հովանու ներքո , և ոչ պատերազմ կոչված մեծագույն չարիքի քաոսում. . .

Մեծանամ` դառնալու եմ…

10626564_304657699713685_5950679938424904201_nԵրբ մեծանաս, ինչ ես դառնալու: Շատ դժվար մի հարց, որին յուրաքանչյուրս մանկության տարիներին պատասխանել ենք առանց գիտակցելու, թե ինչ կտա մեզ տվյալ մասնագիտությունը: Գրեթե չկա այնպիսի երեխա, որը չցանկանա դառնալ բժիշկ: Մեծանալով հասկանում ենք, որ այդ պատասխանատվությունը բավականին մեծ է մեզ վրա կրելու համար: Մաթեմատիկա չգիտեմ, պատմություն չեմ սիրում, իսկ օտար լեզուների չեմ տիրապետում: Ի±նչ անել այդ դեպքում: Ինչպե±ս վարվել: Լսել հարազատների±ն, թե± կատարել ծնողների կամքը: Կարծում եմ դա էլ ճիշտ չէ, քանի որ չես կարող ստանալ մի մասնագիտություն, որը քեզ հոգեհարազատ չէ: Հետագայում չսիրած մասնագիտությամբ աշխատելը քեզ համար իսկական դժոխք է դառնալու: Դրանից խուսափելու համար մի լսեք ուրիշներին: Անպայման հաշվի առեք ծնողների կարծիքը, բայց արեք այն ինչ իսկապես ձեր սիրտն է թելադրում:

Ո՞վ է մարդը

10933854_1611456949073931_7181041148850245785_nԱստված արարեց աշխարհը,բնությունը , երկինքը և առհասարակ ամեն ինչ:Հետո արարեց մարդուն , որ կատարելության հասցնի իր ստեղծածը: Աշխարհ ուղարկեց իր պատկերով և իր նման մեկին , որ իշխի և կարողանա փոխել իր շրջապատը:

    Ամբողջ աշխարհի կենդանական աշխարհի բարձրակետին կանգնած և բանակա-նություն ունեցող միակ արարածն է մարդը, միայն նա կարող է մտածե լ,խորհել , ար-ժեվորել ճիշտն ու ուսումնասիրել անհայտը:Միայն մարդն ունի զգացմունքներ, միայն նա է կարող սիրել , հուսալ ու հավատալ:

  Աստված մարդուն ստեղծեց , իսկ հետո առաքեց նրան երկիր ՝ տալով նրան մի մեծ առաքելություն:Այդ առաքելությունը ամեն մարդ պարտավոր է պատվով կատարել: Աստված պատվիրեց մարդուն ապրել ոչ թե պարզապես ապրելու համար , այլ ինչ որ բանի հասնելու համար , ու տվեց իր տաս պատվիրամմերը:

   Մարդը,լինելով աստվածային արարչության պսակը, պիտի ապրի նախ և առաջ իր համար՝ բարձր ու անխախտ պահելով իր բարոյական արժեքները,և հավատարիմ մնալով դրանց, չփչացնի իր ներքին որակները , իսկ հետո պիտի ապրի իր շրջապատի , իր մերձավորի եւ բարեկամի համար,լինելով բարի ու պարկեշտ , զիջող ու խոնարհ:

  Չես հասցնում աչքդ թարթել ու տարիները մի վայրկյանի պես դառնում են անցյալ , անվերադարձ անցյալ , ու ամեն ինչ փոխվում է , միայն մի բան է մնում հաստատ ու անխախտ. Դա մարդու բարոյական գիտակցումն է ու գործած սխալի համար զղջումը:

Ուստի և մարդը պիտի գիտակցի,որ ինչքան էլ ինքը աստծո արարչության պսակն է , ինչքան էլ առավել է ամեն ինչի նկատմամբ , այնուամենայնիվ այս կյանքը նրան մի անգամ է տրվում,պիտի ապրի այնպես , որ հետո անասելի ցավ չզգա աննպատակ անցկացրած տարիների համար: Ու քայլելով ժամանակի մարտահրավերներին ընդառաջ անպայման պիտի ձգտի հասնել կատարելության բարձունքի , խղճի մաքրության և հոգու ներքին գեղեցկության,ml

ՀՐԱՇՔՆԵՐ

10514563_767794759974899_121780830214765645_nՇատ եմ մտածել կան արդյոք հրաշքներ թե ոչ : Դեռ փոքր տարիքից անընդհատ մտածում էի , կատարվում են հրաշքներ թե ոչ: Ու տարիներ անց հասկացա մի բան : Որ պետք չէ հրաշքներ փնտրել , հավատալ կամ չհավատալ նրանց գոյությանը , պետք է ուղղակի նայել շուրջը և հրաշքներին ականատես լինել անձամբ : Վերջերս իմացա , որ մի երեխա ավտովթարից հետո շատ վատ վիճակում էր , բժիշկները նրան հույս չէին տալիս ապրելու, բայց անցավ մի քանի ժամանակ , երբ բոլորը իրենց հույսը արդեն կորցրել էին  այդ երեխան ապաքինվեց: Իսկ ինչ է դա հրաշք չէ? Շատերը գամված են սաըլակին , բայց կարեղանում են հետո կրկին քայլել , ինչ է դա հչաշք չէ?  Շատ ամուսիններ , երկար ժամանակ չեն կարողանում երեխա ունենալ , բայց շատ երկար տարիներ հետո ունենում են մի հրաշք: Դա էլ հրաշք է: Եվ առհասարակ , մարդը , հենց մարդն է հրաշք: Չէ որ կարողանում է շնչել, քայլել, խոսել, մտածել: Հենց դա հրաշք է ինքնին: Ու կա մի պարզ ճշմարտություն , եթե դու հավատում ես հրաշքներին ուրեմն նրանք կան: Չգիտեմ համաձայն ես թե ոչ , բայց այնուամենայնիվ ես այսպես եմ մտածում: Երբ ամեն ինչին նայում ես թերհավատորեն , այն կորցնում է իր լավ կողմը : Հրաշքներ պատահում են ամեն տեղ ,ուղղակի մենք  դա որպես հրաշք չենք որակավորում :
Եթե դուք հավատում եք հրաշքներին , ուրեմն հրաշքներ կան …և կան ամեն , ամեն տեղ…1979721_492853210825395_674691740_n

(Պարույր Սևակ) Իմ անփոխարինելի,սիրում եմ քեզ շատ .

a1Դու մի’ հարցրու.“Սիրո՞ւմ ես ինձ”

Դու մի’ հարցրու.“Սիրո՞ւմ ես ինձ”:

Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,
Դու էլ հիշի’ր,
Որ երբ իզուր հարց չե՜ն տալիս`
Սուտ պատասխան չեն ստանում:
Եվ դու բնավ իմ այս խոսքից մի’ վշտանա,
Այլ մտածիր,
Թե ջրհորի մութ խորության չափման համար
Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:
Դու մի’ հարցրու, իսկ ես ասեմ
Քո ուզածից շա՜տ ավելին:
Եվ ասում եմ ե՛ս` միօրյա՛ հավատացյալ,
Իսկ դու լսի՛ր, իմ նորօրյա’ աստվածուհի:
Պաշտամունքի մի ծե՜ս պիտի արվի այսօր,
Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:

Դու` անծանոթ մի նոր աշխարհ,
Ես` մի հմուտ աշխարհագետ,
Որ վա՛տ գիտեմ, շա՜տ վատ գիտեմ
Բազմախոստում տեղանքը քո:
Ու խոսում է մեջս կրկին
Մոլի ոգին հետազոտման.
Ուզում եմ քեզ անգիր անել,
Մտքով գծել քարտեզը քո,_
Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք:
Եվ առավել լավ չէ՞ արդյոք,
Որ մարդու ո՜տքը սայթաքի,
Քան թե լեզո՛ւն:
Ուրեմն արի ոչ թե խոսենք,
Այլ մտովին քայլենք առաջ
Այս անծանոթ ճանապարհով,
Մինչեւ հասնենք հանգրվանի`
Հեքիաթական ինչ-որ մի տեղ,
Ուր չկա՜ տեր ու տիրական` մեզնից բացի,
Ու մենք պիտի լինենք թլվատ` ջրի՛ նման,
Եվ լինենք կույր` կրակի՛ պես,
Ուր` հակառակ մեր իմացած հին օրենքի`
Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում,
Այլ կծկըվո՜ւմ,
Եվ լուծվում են բոլոր հարցերն` աղի՛ նման,
Դառնալով համ մեր բերանում,
Մեր լարաթափ ջղերի մեջ,
Շփոթահար մեր դեմքերին…

Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ.
“Սիրո՞ւմ ես ինձ”:
Ե՛ս քեզ հարցնեմ`
Պտասխանիդ չսպասելով,
Այլ օգնելով, որ ստանաս
Նախկին տեսքըդ աստվածուհու,
Նախկին տեսքըդ ա՛յն աշխարհի,
Որ դեռ չուներ գծված քարտեզ:
Եվ իմ հարցին ի պատասխան
Այնժամ գուցե ինքդ ինձ ասես.
“Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս:
Իսկ դու օգնում ես հագնըվել:
Դու ուրի՛շ ես:
Սիրո՜ւմ եմ քեզ”…

Կենսագրություն

Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։

Բանաստեղծի մանկության ու պատանեկության տարիները անցել են նահապետական վարք ու բարքով ապրող մարդկանց մեջ, մարդիկ, որոնցից շատ քչերը կարող էին իմանալ, որ աշխարհում կա հինգ-վեց ազգ և նույնքան էլ պետություն՝ հայը, ռուսը, թուրքը, պարսիկը, ինգլիզը, գերմանացին, իսկ մյուսների համար էլ ազգությունն ու պետություն էլ գոյություն չունեին, կային միայն՝ քրիստոնյաներ ու մուսուլմաններ և ուրիշ ոչինչ, մարդիկ, որոնց համար գրագետ, ուսումնական մարդը հավասարազոր էր աստծո։

Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։

Հինգ տարեկան էր Պարույրը և արդեն կարդում ու գրում էր, բայց առանց դպրոց գնալու։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930թ․, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ հատիկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին․․․»։

Պարույր Սևակի նամակը Սուլամիթային

sl… Իմ վերջին սեր: Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ: Ես սիրում եմ քեզ Մեծ սիրով: Եթե դու Այն ես, ում անվանում եմ Ինքը, ապա իմ սիրո համար ոչինչ չի նշանակում, թե դու ում կսիրես (չակերտների մեջ կամ առանց դրանց), ում հետ և ինչպես կամուսնանաս, քանի երեխա կունենաս և այլն: Միայն թե մնա այն, ում ես սիրեցի և սիրում եմ, ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու, թեկուզ հեռվից, թեկուզ անջատված:

Դու գիտես, որ մեզ վիճակված չէ ապրել միասին: Ես գիտեմ, որ կլինեմ քեզ հետ. ահա այս դիլեման է հենց մեր ճակատագիրը: Ընդունիր նրան` այդ ճակատագրին ու ապրիր այդպես` դժվարին, բայց լուսավոր, սարսափելի, բայց հարուստ, խեղճ, բայց նախանձելի կյանքով:

Ես նույնիսկ չեմ հարցնում.
– Դու համաձա՞յն ես:
Ես միայն ասում եմ Նրան (Աստծուն).
– Բարեգութ եղիր, թող ամեն բան այնպես, ինչպես կա, երևի մենք նրա հետ ավելիի համար ուժ չգտնենք:

Եվ ես ժպտում եմ քեզ, ժպտում եմ այնպես, կարծես թե քեզ համար ցավալի չէ և ինձ համար ցավալի չէ: Քանզի երկու երնեկ միաժամանակ չի լինում` կա՛մ միասին, կա՛մ Մեծ սեր` բաժանման մեջ…

Բոլոր դեպքերում, չնայած այս ամենին, ես երջանիկ եմ, քանի որ ունեմ ամենամեծը, ամենակարևորն ինձ համար` Սեր: Ես պատրաստ եմ ցանկացած տառապանքի, միայն թե չլինի մի բան` հիասթափություն: Եթե հարկ է, խաբիր ինձ, միայն թե մի արա այնպես, որ ես կորցնեմ քեզ` հիասթափվեմ:

Ընդ որում, ես հասկանում եմ, որ հիմարություններ եմ ասում: Պարզապես վաղուց քեզ չեմ տեսել, հարազատս, սիրելիս…hqdefault

Հայրենիքից զատ, Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները:

ankax1Կարելի է և չսիրել հարազատ եղբորը, եթե նա վատ մարդ է, անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ էլ որ նա լինի:Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է:

Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի:Առանց մարդկանց հանդեպ ունեցած նվիրական սիրո, չի լինում նվիրական սեր հայրենիքի հանդեպ:Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:

Կարոտել եմ իմ Հայրենիքը…img

Հիշողություն

Memory-LOSS

Հիշողության մի քանի տեսակներ կան, օրինակ՝ պատկերավոր, կարճատև և տևական։ Պատկերավոր հիշողությունը մտապատկերների հիշողությունն է, որոնք ուղեղ են մտնում օրինակ հոտառության, տեսողության կամ շոշափելիքի զգայարանների միջոցով։ Կարճատև հիշողությունը, որը նաև կոչվում է օպերատիվ հիշողություն, կարճ ժամանակահատվածում փոքր ծավալի ինֆորմացիայի մտապահումն է։ Օրինակ՝ մենք կարողանում ենք մտքում հաշվարկ անել, նոր իմացած հեռախոսահամարը հիշել բավական երկար ժամանակ և կարողանում ենք մտապահել նախադասության առաջին մասը, մինչ կարդում կամ լսում ենք երկրորդ մասը։ Բայց բոլորս էլ գիտենք, որ կարճատև հիշողությունը սահմանափակ է։ Եթե ուզում եք, որ ուղեղը մտապահի տեղեկությունը, այն պետք է անցնի հիշողության մեկ ուրիշ մակարդակ՝ տևական հիշողություն։ Ինչպե՞ս կարող ենք նպաստել դրան։ Փորձեք հետևյալը։

▪ Հետաքրքրություն դրսևորեք։ Տվյալ առարկայի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերեք և ինքներդ ձեզ հիշեցրեք, թե ինչ նպատակով եք սովորում այն։ Երևի անձնական փորձից համոզվել եք, որ երբ ինչ–որ բան կապված է ձեր զգացմունքների հետ, դուք ավելի շատ բան եք մտապահում։

▪ Ուշադրիր եղեք։ Իրականում ոչ թե մեր հիշողությունը, այլ մեր ուշադրությունն է մեզ «դավաճանում։ Ի՞նչը կօգնի ուշադիր լինելու։ Հետաքրքրված եղեք և հնարավորության դեպքում նշումներ արեք։ Դա օգնում է անհատին կենտրոնանալ, իսկ հետագայում վերհիշել նյութը։                                                                                                                                      ▪ Ըմբռնեք:  Եթե ինչ–որ բան չենք հասկանում, ապա վատ կհիշենք կամ ընդհանրապես չենք հիշի այն։ Հասկացողության շնորհիվ մենք կարողանում ենք տեսնել իրերի միջև եղած տրամաբանական կապերը և ամբողջական պատկեր կազմել։ Օրինակ՝ երբ մեխանիկայի դասընթացներ անցնող ուսանողը հասկանում է, թե ինչպես է շարժիչն աշխատում, նա ավելի լավ է հիշում դրա հետ կապված մանրամասները։                                                                     

 ▪ Կազմակերպեք։ Խմբավորեք նման հասկացություններն ու իրար հետ կապված մտքերը։Օրինակ՝ զանազան մթերքների անվանումները ավելի հեշտ է հիշել, եթե դրանք խմբավորեք որոշակի սկզբունքով՝ մսամթերք, բանջարեղեն, մրգեղեն և այլն։ Տեղեկությունը նաև կարելի է բաժանել հինգ, վեց կամ յոթ մասի։ Հեռախոսահամարի թվերը սովորաբար բաժանում են երկու կամ երեք մասի, որպեսզի դրանք ավելի հեշտ հիշվեն։ Ինչ–որ բան էլ կարելի է հիշել, օրինակ, այբբենական կարգով։                                                                           ▪ Կրկնեք կամ բարձրաձայն արտահայտվեք։ Բարձրաձայն կրկնելով այն, ինչ ցանկանում եք մտապահել՝ դուք կնպաստեք նյարդաբջիջների միջև եղած կապերի ամրացմանը։ Օրինակ՝ օտար բառ կամ արտահայտություն արտասանելու համար մենք պետք է կենտրոնացնենք մեր ուշադրությունը։ Այդ բառը կամ բառերը կամրապնդվեն մեր հիշողության մեջ, երբ մեր ուսուցիչը ուղղի մեզ, եթե սխալվել ենք, կամ հավանություն տա մեր ասածին, եթե ճիշտ ենք։ Բացի դրանից, լսելու պրոցեսի ժամանակ, անգամ եթե լսում ենք ինքներս մեզ, սկսում են գործել մեր ուղեղի այլ հատվածներ ևս։                                                                                               ▪ Պատկերացրեք։ Մտքում ստեղծեք այն առարկայի պատկերը, որն ուզում եք հիշել։ Գուցե ցանկանաք թղթի վրա պատկերել այն։ Պատկերացման ժամանակ նույնպես գործում են ուղեղի տարբեր հատվածներ։ Որքան շատ զգայարաններ են մասնակցում, այնքան տեղեկությունը լավ է ամրապնդվում։                                                                                                                            ▪ Զուգորդեք։ Երբ նոր բան եք սովորում, այն կապեք ձեզ արդեն ծանոթ ինչ–որ բանի հետ։ Դա հեշտացնում է մտապահումն ու վերարտադրումը։ Զուգորդությունը դառնում է «հուշարար»։ Օրինակ՝ որպեսզի հիշեք անհատի անունը, այն կապեք նրա արտաքինի որևէ առանձնահատկության կամ մեկ այլ բանի հետ, ինչը հետագայում կհիշեցնի նրա անունը։ Որքան ծիծաղաշարժ կամ անհեթեթ է զուգորդումը, այնքան հեշտ է հիշել տեղեկությունը։ Մի խոսքով՝ պետք է մտածեք այն մարդկանց ու առարկաների մասին, որոնց ցանկանում եք հիշել։             

▪ Ամրապնդեք։ Ժամանակ տրամադրեք, որ ինֆորմացիան մշակվի՝ «ներծծվի»։ Լավագույն կերպերից մեկը սովորածին կրկին անդրադառնալն է, օրինակ՝ իմացած տեղեկությունը կարող եք պատմել ինչ–որ մեկին։ Այդպիսով երկուսդ էլ օգուտներ կքաղեք. ձեր հիշողությունը կբարելավվի, իսկ դիմացինը հետաքրքիր ինֆորմացիա կստանա։ Կրկնությունը, իրոք, հիշողությունը բարելավելու հրաշալի մեթոդ է։

Previous Older Entries